Карта сайта Контакты Главная

auto-tek

ՏԻՉԻՆԱՅԻ 127/2 Հեռ 098 788710
ԱՆԴՐԱՆԻԿԻ 49 Հեռ 099 964646

ԲՈՒՄԵՐԱՆԳ ԱՎՏՈՅՈՒՂՄԱՆ ԿԵՏ

Բումերանգ ավտոյուղման կետն իր գործունեությունը սկսել է 2009 թվի նոյեմբերի 1-ից Տիչինայի 127/2 հասցեում:

Շատ կարճ ժամանակահատվածում աշխատակիցների արհեստավարժության և մատուցած ծառայությունների բարձր մակարդակի շնորհիվ Բումերանգն արժանացավ հաճախորդների վստահությանը:

Ավտոյուղման կետում ներկայացված են համաշխարհային նավթարդյունաբերության առաջատար կազմակերպությունների արտադրության ավտոյուղեր, հավելանյութեր և քսուքներ (Mobil, Mobil-1, Shell, Chevron , Castrol, Toyota, Mitasu, Lotos, Mannol, Morris, Zic, Abro, Lukoil, Sintoil և այլն) , որոնք բազմիցս ապացուցել են իրենց բարձր որակը, թե համաշխարհային , և թե հայկական շուկայում: Բումերանգ ավտոյուղման կետում ներկայացված են ավելի քան 1500 տեսակի (Knecht, Hengst, Mannol, Dag, Mann, Asas, Filtron և այլն) շարժիչի յուղի, օդի, վառելիքի և մեքենայի սրահի բարձրորակ զտիչներ:

2013 թվի հուլիսի 1-ից Անդրանիկի 49 հասցեում` Վագաս մարզահամալիրի հարևանությամբ սկսեց գործել Բումերանգ ավտոյուղման կետի 2-րդ մասնաճյուղը:

Բումերանգ ավտոյուղման կետերում կարող եք ձեռք բերել նաև մեքենայի Էլ Ի Դի (LED) և սովորական լամպեր, ներկեր, դիմապակու խոզանակներ, այրման մոմեր, ավտոմեքենայի տեսախցիկ-մոնիտորներ, ինչպես նաև ավտոմեքենայի տարատեսակ հեղուկներ և քսուքներ (շարժիչի խնամքի, այրման համակարգի մաքրման և խնամքի, մեքենայի ինտերիերի և էքստերերի խնամքի) և այլն:

Մենք ուրախ ենք սպասարկել մեր հաճախորդներին և նրանց քանակի ավելացումը մեզ ընձեռում է ընդլայնվելու նորանոր հնարավորություններ:


 

Բումերանգ ավտոարշավախումբ

 

Բումերանգ ավտոյուղման կետի նախաձեռնությամբ  2013-ի ապրիլին հիմնադրվեց Բումերանգ ավտոարշավախումբը: Արշավախմբի առաջ որպես հիմնական նպատակ դրվեց այցելել Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու սրբատեղիները հիմնականւմ դժվար անցանելի ճանապարհներով, ինչպես նաև հանրությանն իրազեկել մեր հայրենի բնության հրաշքների և պատմամշակութային կոթողների մասին... 


ՔԱՐՏԵԶ

Ամենաշատ դիտված

ԱՎՏՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Alpine
  • Boston acoustics
  • Dietz
  • ICD
  • Morel
  • Phonix Gold
  • SoundStream
  • SPL
  • DEGO
  • free counters